DEV Community

Cover image for Կարյերա ՏՏ ոլորտում - Ադմինիստրացիա
David Babayan
David Babayan

Posted on

Կարյերա ՏՏ ոլորտում - Ադմինիստրացիա

Ադմինիստրացիա

IT Administration
Յուրաքանչյուր համակարգ կարիք ունի վերահսկման և կառավարման։ ՏՏ ադմինիստրատորը կառուցում և վերահսկում է ընկերության թվային ինֆրաստրուկտուրան, ներառյալ ցանցերը, սարքերի կարգավորումները, սեռվեռները, կորպորատիվ հավելվածները, օգտագործողներին և հասնաելիությունը։ Այս ոլորտը նույնպես շատ հետաքրքիր է։ Ամպային տեխնոլոգիաների զարգացմամբ այս մասնագիտությունը վերափոխվել է ամպային տեխնոլոգիաների ինժիների մասնագիտության։ Իհարկե ես ձեզ խորհուրդ կտամ կենտրոնանալ ամպային տեխնոլոգիաների վրա։ Հիմա եկեք հասկանանք ինչպես սովորել այս մասնագիտությունը։

Ինչպես սովորել

  1. Սկսիր համակարգչային ցանցերից։ Սովորիր ինչպես է կարգավորված և ինչպես է աշխատում համակարգչային ցանցը։ Սա կօգնի որ հասկանաս ինչպես են աշխատում համակարգիչները, ինչպես է ինֆորմացիան ուղարկվում մեկ սարքից մյուս սարքը, ինչ է պորտը և ինչի համար է այն պատասխանատու, ինչ է ինֆորմացիայի տրանսպորտային տեխնոլոգիան և այլն։ Այս գիտելիքները կարելի է ստանալ ինչպես կարդալով այնպես է դիտելով։ Հաջորդիվ խորհուրդ եմ տալիս իմ կարծիքով օգտակար նյութերը՝

  2. Սովորիր կառավարել համակարգիչը։ Կարծում եմ երկար բացատրել պետք չէ ինչու էտ պետք լավ հասկանալ օպերացիոն համակարգերի անատոմիան։ Հետևյալ գրքերը կօգնեն սովորել՝

  3. Ծանոթացիր վիրտուալիզացիային։ Վիրտուալիզացիան գաղափար է որի հետ հանդիպելու ես ամեն օր։ Ուստի շատ կարևոր է լավ հասկանալ ինչպես է այն աշխատում։ Անպայման կարդա այս գրքերը կամ մասնակցիր դասընթացներին`

  4. Ծանոթացիր ամպային տեխնոլոգիաներին։ Ամպային տեխնոլոգիաները թույլ են տալիս ընկերությւոններրին վարձակալել սարքեր և օգտագործել պատրաստի ծրագրեր առանց անհանգստանալու կարգավորումների մասին։ Ամպային ինժիներները վաստակում են շատ ավելի քան տեղական ադմինիստրատորները։ Եթե ցանկանում ես ունենալ բարձր վարձատրվող աշխատանք անպայման սովորիր հաջորդ թեմաները։ Ավելի արդյունավետ այս պրոցեսը դարձնելու համար ընտրիր թե որ պլատֆորմի վրա ես ցանկանում սովորել կառավարել։

Microsoft Azure

Amazon Web Services

Google Cloud

Այս քայլերը կօգնեն որպեսզի արագ յուրացնես այս մասնագիտությույնը։ Երբ ավարտես այս քայլերը չմոռանաս ինձ իմաց տալ։ Գուցե ես առաջարկ ունենամ քեզ։

Top comments (0)