Սարքերի ինժիներինգ
Սարքերի ինժիները պատասխանատու է ֆիզիկական սարքերի նախագծման համար։ Այսպիսի սարքերը սկսում են փոքրիկ չիպերից և վերջանում մեծ սեռվեռային լուծումներով։ Սարքերի ինժինեռները սովորաբար աշխատում են լաբարատորիաներում որտեղ նախագծում ու փորձարկում են տարբեր սարքեր։ Այս մասնագիտության դրական կողմը բարձր աշխատավարձն է բացասականը աշխատատեղերի գրեթե բացակայությունը Հայաստանում։ Սակայն եթե ցանկանում եք տեղափոխվել Չինաստան, Կորեա կամ ԱՄՆ֊ի Վաշինգտոն նահանգ ապա աշխատանքի խնդիր չեք ունենա։ Եթե արդեն տիրապետում եք այս աշխատանքին ապա կարող եք ինքներդ փոքրիկ լուծումներ սարքել IoT ֆորմատով ու ով գիտի գուցե խոշոր պատվեր ստանաք։
Ինչպես սովորել
-
Սկսիր մաթեմատիկայից։ Այս մասնագիտությանը տիրապետելու համար դու պետք է շատ լավ հասկանաս ինչպես է հոսանքի հետ մանիպուլիացիաները վերածվում թվերի ապա թվային ինֆորմացիայի։ Եթե մի քանի տասնամյակ առաջ օգտագործվում էին պարզ ալգորիթմներ այս պրոցեսը կազմակերպելու համար սակայն նոր աշխարհի պահանջները ստիպում են ամեն օր կատարելագործել պրոցեսները։ Ալգորիթմները բարդացել են ուստի մաթեմատիկայի լավ իմացությունը պարտադիր է։ Եթե սովորել ես հայկական համալսարանում մաթեմատիկայի հետ կապված բաժնում ապա անցիր այս փուլը եթե ոչ ապա դիմիր տեղական համալսարաններից մեկը, վճարիր համապատասխան դասընթացի կրեդիտների համար պահանջվող գումարը և անցիր այդ դասընթացը (այո այո դու ճիշտ կարդացիր։ Կարելի է համալսարանում սովորել միայն մեկ դասընթաց վճարելով այդ դասընթացի կրեդիտների գումարը։ Ես ինքս այդպես արել եմ ոչ մեկ անգամ։ Մեկ դասընթացի արժեքը մոտ 40-50 հազար դրամ է կազմում)։ Քեզ պետք են հետևյալ թեմաները՝
- Դիսկրետ մաթեմատիկա,
- Գծային հանրահաշիվ,
- Թվերի տեսություն,
- Գրաֆերի տեսություն։ Չորս դասընթացն էլ կարելի է գտնել գրեթե բոլոր համալսարաններում։
Սովորիր ֆիզիկա։ Հատկապես քեզ պետք է լավ հասկանալ ինչ է և ինչպես է աշխատում հոսանքը։ Նաև պետք է սովորել ինչպես են աշխատում ինտեգրված սխեմաները։ Ինչպես նախորդ կետում խորհուրդ կտամ բազային կրթություն ստանալ մասնակցելով տեղական համալսարանների տվյալ թեմաներով դասընթացներին։
-
Սովորիր ինչպես է աշխատում պրոցեսորը և օպերացիոն համակարգը։ Պրոցեսորները համակարգչի ուղեղն է ուստի շատ կարևոր է հասկանալ ինչպես է այն աշխատում։ Օպերացիոն համակարգը պրոցեսորի «դրայվերն» է և կառավարում է նրա աշխատանքը։ Օպերացիոն համակարգի աշխատանքը հասկանալը կօգնի ավելի լավ պատկերացնել ժամանակակից պրոցեսորների տարբեր կտորների նպատակը և կիրառությունը։ Այստեղ արդեն պետք է սկսեք կարդալ։ Խորհուրդ կտամ հետևյալ գրքերը՝
Գնիր ինտեգրված սխեմաների փաթեթ։ Ապա պատրաստեք ձեր առաջին չիպը։ Կարող եք գնելտարբեր տեսակի սենսոր սարքեր և փորձարկումներ անել։ Մի քանի շաբաթ փորձարկումներից հետո կտեսնեք որ ավելի լավ եք պատկերացնում ինչպես է աշխատում համակարգիչը։
Սկսիր կամավորությունից։ Նախորդ քայլերից հետո գտեք մոտակա համակարգիչների վերանորոգման մոտակա պաշտոնական (հանկարծ չգնաք փինաչիների բուտկա) կենտրոնը։ Առաջարկեք իրենց մոտ կամակվոր լինել։ Սա կօգնի ձեզ գործնականում տեսնել և պատկերացնել ինչպես են տարբեր սխեմաներ միանում իրար և դառնում մեկ սարք։
Շարունակիր կամավորությունը։ ՀԻմա երբ ունես բավարար գիտելիքներ ինչպես է աշխատում պատրաստի սարքը ժամանակն է սովորես ինչպես են ստեղծվում այս սարքերը ու ինչ փուլեր են անցնում նրանք։ Գտիր որևէ ընկերություն որը զբաղվում է սարքերի արտադրությամբ։ Կապվիր նրանց հետ և համոզիր որպեսզի իրենց մոտ կամավոր լինես։ Դու արդեն բավարար փորձ ունես ուստի պետք է բավականին հեշտ լինի համոզել ընդունել քեզ։ Մնա այնտեղ 3-4 ամիս։
Գտիր քո առաջին աշխատանքը։ Քանի որ մեր հիմնական թեման ծրագրավորումն է ես սարքերի ինժիների համար նկարագրում եմ մինչև աշխատանքի հանցնելը։ Այն ընկերությունը որտեղ կամավոր ես հիմա ըստ ամենայնի հետաքրքրված կլինի որ անցնես աշխատանքի իրենց մոտ։ Եթե ոչ ապա գտիր քո հետաքրքրությունների ոլորտում ընկերություն և իրենց հետ կապնվիր։ HR-ները սիրում են տպավորիչ անսովոր պատմություններով մարդկանց։ Մի սպասիր որ աշխատանքի հայտարարություն լինի գտեք ընկերության HR մասնագետ և շփվեք իր հետ։ LinkedIn-ը կօգնի ձեզ այս հարցում։
Ես ինքս շատ հետաքրքված եմ այս ոլորտով և քիչ քիչ յուրացնում եմ այն։ Վստահ եմ մի օր կանցնեմ այս ոլորտ։
Top comments (0)