Հայաստանում ՏՏ ոլորտը աճում է ու ավելի շատ մարդիկ են ցանկանում մտնել այս ոլորտ։ Սակայն այս մարդկանց մեծ մասը ունենում է խնդիրներ ոլորտ մտնելու հարցում։ Խնդիրները հիմնականում երկու տեսակի են` ինչպես սովորել ծրագրավորում և ինչպես գտնել աշխատանք։ Որոշեցի անդրադառնալ այս հարցին։ Որպեսզի ձանձրալի չլինի յուրաքանչյուր հարցի և յուրաքանչյուր ոլորտի համար առանձին հոդված կգրեմ։
Նախ պետք է հասկանալ որ ՏՏ֊ն միայն ծրագրավորում չէ։ Մեր ոլորտը ունի երեք հիմնական ուղղություններ` սարքերի ինժիներինգ, ադմինիստրացիա և ծրագրավորում։ Ուղղություններից յուրաքանչյուրը ունի իր դրական և բացասական կողմերը։ Այս հոդվածների շարքում կծանոթանանք այս ուղություններից յուրաքանչյուրին և գործնական քայլերին ինչպես սովորել ապա գտնել աշխատանք։
Top comments (0)